«Ամեն 4-րդ ուսանողը արտասահմանից է». Կառավարությունը հաստատեց ԵՊԲՀ ռեկտորի ընտրությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիտում հաստատեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքները. ԵՊԲՀ ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը:
Մուրադյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը աջակցության համար. «Շատ հավակնոտ ծրագրեր ենք իրականացնում, միջազգայնացման գործընթաց է գնում: մեր առջեւ դրել ենք հավակնոտ ծրագիր կլինիկական ուղղությունը զարգացնել միջազգային դաշտում: Այս պահին պատրաստ է արդեն ուղեղի զարգացման հետազոտման կենտրոնը: Այս պահին կարող եմ զեկուցել, որ շուրջ 700 աշխատատեղ ենք բացել մեր հիմնադրած հաստատություններում: Կրկնապատկել ենք մեր հիմնական միջոցներն ու ակտիվները եւ շահույթը գրեթե 5 անգմ բարձրացրել ենք: Այս պահին 32 երկրներից համալսարանումս ովորում է շուրջ 2 հազար ուսանողը: Ամեն 4-րդ ուսանողը արտասահմանից է, մեր առջեւ նպատակ ենք դրել ամեն երկրորդ ուսանողը լինի արտասահմանից ժամանած»,-ասաց նա: