Օմբուդսմանի ներկայացուցիչներն այցելել են Մամիկոն Ասլանյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի Ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով:
ՄԻՊ-ից հայտնում են, որ տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը:
Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: