Մարդու տղան ասում է, որ դա սարքած թեմա է, ես տենց բան չեմ ասել. Անհետ կորածի հարազատը՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո
Ինչպես երեկ նշել էինք, անհետ կորած զինծառայողների հարազատները առավոտից բողոքի ակցիաներ էին իրականացնում Երևանի մի շարք փողոցներ փաակելով: Նրանք վրդովված էին Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունից, որը, սակայն, ժամեր անց հերքել էր Ալեն Սիմոնյանի խոսնակը՝ ասելով, թե տվյալ տելեգրամյան ալիքը մոնտաժել է՝ քաղաքական գործչին սևանցնելու նպատակով: Խոսնակընաև տեղադրել էր ամբողջական տեսագրությունը:
Նշել էինք նաև, որ երեկ երեկոյան ժամը 21:00-ից ըթանում էր Ալեն Սիմոնյանի հանդիպումը գերիների և անհետ կորածների հարազատների հետ:
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը հակիրճ ներկայացրել է հանդիպման մանրամասները. «Մարդու տղան (ԱԺ նախագահը-խմբ.) ասում է, որ դա սարքած թեմա է, ես տենց բան չեմ ասել, չնայած, իր խոսքը դեմը դրեցինք, ինքը շարունակում է ասել՝ չէ, ես ուրիշ տեքստ եմ ասել։ Ես գիտեի, որ կռուտիտ պիտի լինի։ Ինքը ներողություն խնդրեց, բայց ես չեմ ընդունել, բացատրել եմ, թե ինչու չեմ ընդունել։ Ինքն ասում էր էն բաները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ինքը կանգնած նայում է մեր աչքերի մեջ ու ստում, ես ասում եմ՝ դու ասե՞լ ես բառը, ասում է՝ հա, ես ասում եմ՝ դու իրավունք չունես նման արտահայտության անելու, անկախ նրանից քեզ նկարո՞ւմ են, թե՝ ոչ, քանի որ քո ասածը կարող է ճակատագրական լինել մեր երեխեքի ապագայի վրա»։