Ստեփանակերտում պատերազմում զոհված ԱԱԾ աշխատակիցների հիշատակին հուշակոթող է բացվել
Այսօր Ստեփանակերտում բացվեց հուշակոթող՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ազգային անվտանգության ծառայության ծառայողների հիշատակին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից:
«Հուշակոթողը ևս մեկ անգամ արժևորում է այն նվիրյալների սուրբ գործը, ովքեր գիտակցված ընտրեցին անմահության ճամփան ու պատգամեցին բոլորին՝ լինել հայրենիքի փրկության առաջամարտիկը։
Ոգու ամրություն հերոսների ծնողներին, կանանց ու զավակներին։
Հավերժ փառք անմահացած բոլոր հերոսներին»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։