Ադրբեջանը Շուշիում կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմին է փոխանցել եւս մեկ զինծառայողի աճյուն
Շուշիում երեկ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
«Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են»,- նշված է հաղորդագրությունում։