ԱՄՆ կառավարությունը Google-ից պահանջում է տրամադրել օգտատերերի որոնման տվյալները
ԱՄՆ դաշնային կառավարությունը գաղտնի կարգադրել է Google-ին եւ այլ որոնողական համակարգերին հետեւել եւ ներկայացնել տվյալները յուրաքանչյուրի մասին, ով որոշակի տերմիններով որոնում է իրականացնում ՝ «բանալի բառերի» օգնությամբ:
Վերջին տարիներին միայն երկու նման օրդեր է հրապարակվել, սակայն պատահաբար բացահայտված դատական փաստաթղթերը, որոնք հայտնվել են Forbes-ի տրամադրության տակ, ցույց են տալիս, որ կառավարությունը շատ ավելի հաճախ է նման պահանջներ ներկայացրել:
Օրդերը տրվել է Վիսկոնսինում 2019 թվականի դաշնային հետաքննության արդյունքում, որի ընթացքում քննիչները փնտրել են տղամարդկանց, ովքեր, նրանց կարծիքով, ներգրավված են եղել մարդկանց առեւտրի եւ անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեջ:
Փորձելով բռնել նրանց՝ պաշտոնյաները պատվիրել են Google-ին տրամադրել օգտատերերի մասին ցանկացած տեղեկատվություն՝ ներառյալ օգտահաշիվների անունները, IP հասցեները եւ CookieID-ները:
Արդարադատության նախարարությունը տեղեկացել է արտահոսքի մասին միայն այն բանից հետո, երբ գործակալությունը դիմել է մեկնաբանություն ստանալու համար: Նախաքննությունը դեռ շարունակվում է: