Պարագվայի նախագահը, Մադուրոյի ներկայությամբ, հայտարարել է, որ նրան չի ճանաչում որպես օրինական Վենեսուելայի ղեկավար
Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համայնքի գագաթնաժողովում հայտարարել է, որ նրան չի ճանաչում որպես օրինական նախագահ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Իմ ներկայությունը որևէ ձևով և ոչ մի պարագայում Նիկոլա Մադուրոյի կառավարության ճանաչում չէ: Իմ կառավարության դիրքորոշումը որևէ կերպ չի փոխվել, և ես ճիշտ եմ համարում դա ուղղակիորեն հայտարարելը», - ասել է նա Մեքսիկայում կայացած գագաթնաժողովի իր ելույթի սկզբում:
Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուն նույնպես հանդիպմանը քննադատել է Վենեսուելայի կառավարությանը:
Ի պատասխան՝ Մադուրոն Պարագվայի և Ուրուգվայի նախագահներին հրավիրել է բանավեճ անցկացնելու իր հետ:
«Ընտրեք վայր և ժամանակ ... Վենեսուելան պատրաստ է բանավեճի ժողովրդավարության, ազատության թեմայով», - ասել է նա իր ելույթի ժամանակ: