ԱՄՆ-ն Աֆղանստանում տասնյակ ծառայողական շներ է թողել
ԱՄՆ-ի զինվորականները, հեռանալով Աֆղանստանից, լքել են տասնյակ ծառայողական շների: Այն, որ կենդանիներին տանջալի մահ է սպառնում, հայտարարել են կենդանիների մի խումբ պաշտպաններ, հայտնում է The Independent-ը:
«Այս խիզախ շները վտանգավոր, կյանքեր փրկող աշխատանք են կատարել եւ արժանի են շատ ավելի լավ ճակատագրի, քան այն, որին նրանք դատապարտվել են»,- ասել է կենդանիների իրավունքների պաշտպանության նախագահ Ռոբին Հանցերտը: Նա բրիտանական իշխանություններին առաջարկել է ամերիկյան շներին դուրս բերել առաջին հասանելի տրանսպորտային ինքնաթիռով, հակառակ դեպքում նրանց «թշնամիների» ձեռքով խոշտանգումներ ու մահ է սպառնում: