Արարատի մարզում 22-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 24-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է․ shamshyan.com
Այսօր, հուլիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ժամը 01։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում BMW-ով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 24-ամյա Տիգրան Խլղաթյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։