Johnson&Johnson-ը հայտնել է կորոնավիրուսի Դելտա տարբերակի դեմ իր պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին
Johnson&Johnson ամերիկյան հոլդինգային ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութը կորոնավիրուսի Դելտա տարբերակի դեմ հուսալի պաշտպանություն է ցույց տվել: Այս մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, ասվում է ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պատվաստանյութը ստեղծողները հայտնել են նաև, որ իրենց պատվաստանյութի իմունային պատասխանի տևողությունն առնվազն ութ ամիս է:
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Կանադայի իշխանությունները որոշում էին ընդունել դեն նետել Johnson&Johnson ամերիկյան ընկերության ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 000 չափաբաժին՝ վախենալով, որ այն մեկ այլ դեղամիջոցով է աղտոտված: