Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված մարդիկ կարող են առանց ՊՇՌ թեստ հանձնելու մուտք գործել Եգիպտոս
Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված մարդիկ կարող են առանց ՊՇՌ թեստի մուտք գործել Եգիպտոս՝ միայն սահմանին ներկայացնելով համապատասխան վկայագիրը, հայտնում է Al Ahram թերթը՝ հղում տալով Եգիպտոսի առողջապահության և ազգաբնակչության նախարարությանը։
«Սա վերաբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Եգիպտոսի դեղամիջոցների վերահսկողության վաչության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստմանը։ Մուտքն ազատ է «Սպուտնիկ V», Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharm, Sinovac պատվաստանյութերի 2-րդ ներարկումը և Jonson & Johnson պատվաստանյութի մեկ ներարկումը ստանալուց 14 օր անց միայն։ Պատվաստման վկայագրերը պետք է պարունակեն QR կոդ, պաշտոնական կնիք՝ առանց որևէ ուղղման», - ասվում է հայտարարության մեջ։
Այս կանոնը վերաբերում է միայն այն երկրներից եկող զբոսաշրջիկներին, որտեղ կորոնավիրուսային շտամներ չեն հայտնաբերվել, հակառակ դեպքում նույնիսկ պատվաստման վկայագրի առկայության դեպքում երկիր մուտք գործելուց հետո՝ օդանավակայանում պետք է կորոնավիրուսային թեստ հանձնել։ Թեստի դրական արդյունքի դեպքում անձը տեղափոխվում է հիվանդանոց։
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային վարակի տարածումից ի վեր երկրում գրանցվել է վարակման ավելի քան 278 հազար և կորոնավիրուսից մահվան 15,9 հազար դեպք։