Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը. Լեւոն Արոնյան
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ գրառում է արել Ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր մենք նշում ենք Առաջին Հանրապետության օրը: Ամեն անգամ այս օրը ինքս ինձ հարցնում եմ, եթե չլինեին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, ովքեր կհիշեին մեր մասին ...
Այս օրը հիշեցում է բոլորիս, որ մենք պետք է համախմբվենք և պաշտպանենք մեր ազգը, հավատն ու երկիրը: