Երևան, 08.Մայիս.2024, 00:00 |
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ... Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է... 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 2... Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար... Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ...

Այսօր մեծն մաեստրո, անկրկնելի Շառլ Ազնավուրը կդառնար է 97 տարեկան (Լուսանկարներ և տեսանյութեր)

Այսօր մեծն մաեստրո, անկրկնելի Շառլ Ազնավուրը դառնում է 97 տարեկան։ Մաեստորն շատ բան է հասցրել. ավելի քան 1000 երգ գրելու կատարել, մեծացնել ու դաստիարակել արժանի երեխաների, իր երկու հայրենիքների՝ Հայաստանի ու Ֆրանսիայի իսկական հայրենասեր լինել…

Բայց ամենակարևորը. նա հասցրեց մեզ սովորեցնել անկեղծություն, մարդկայնություն ու սեր։ Պատահական չէ, որ շատ քննադատներ նրա ձայնը սիրո ձայն են անվանել։ Հենց դրանով էր համակված նրա ամբողջ ստեղծագործությունը՝ լիրիկական ու հեգնական, ողբերգական ու միեւնույն ժամանակ լի թեթեւ տխրությամբ, խորությամբ…

Նա կարողանում էր հասնել նույնիսկ նրանց սրտերին, ովքեր իր ստեղծագործության երկրպագուները չէին։ Սա չէ՞ վարպետությունը։

Նա հիմա էլ երգում է մեր ներսում՝ իր հայ նախնիների, փարիզյան կաֆեշանտանների երգիչների, բոհեկաման երեկույթների, ընտանեկան ջերմ հավաքույթների եւ մեծ համերգային բեմահարթակների ձայնով։ Երգում է ֆրանսերենով, հայերենով, ռուսերենով, անգլերենով, իտալերենով...

Կենսագրություն՝ 

Շառլ Ազնավուր (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, մայիսի 22, 1924, Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հոկտեմբերի 1, 2018, Մուրիես), ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։

Իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թվականից)[10] նա ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն։ Նա հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն և՛ իր, և՛ այլ երաժիշտների համար։ Նա ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է։

Չմոռանալով արվեստի մասին՝ նա 1995 թվականից սկսած ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազագային դիվանագիտական ատյաններում։

2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

Մանկություն
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան։

Ազնավուրի հայրը` Միքայելը (Միշան), ծնվել է 1897 թվականի մայիսի 26-ին Ախալցխայում[15][16], արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 10-ին, Իզմիրում (Թուրքիա), հայ վաճառականների ընտանիքում, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:

Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թիֆլիսի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր)։

Ծնողները արտիստներ էին․ մայրը դերասանուհի էր, հայրը՝ երգիչ[22]։ Նրանք հանդիպում են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը մշակութային հոդվածներ էր գրում հայկական թերթի համար։

1922 թվականին նրանք գաղթում են Հունաստան, որտեղ 1923 թվականի հունվարի 13-ին Սալոնիկում ծնվում է նրանց դուստրը՝ Աիդան։ Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ծնվում է Շառլ Ազնավուրը:

Միշան, որը նախկին բարիտոն էր, «Կովկաս» անունով փոքրիկ ռեստորան է բացում, ուր երգում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գաղթականների համար[25]։ Իր դերասանուհի կնոջ հետ նրանք մեծացնում էին իրենք երկու երեխաներին երաժշտության և թատրոնի մթնոլորտում, տարբեր արվեստագետների շրջանում, որոնք հաճախ էին այցելում Ուշեթ փողոցի վրա գտնվող նրանց ռեստորանը:

1929 թվականի տնտեսական ճգնաժամի պատճառով փակվում է նրանց ռեստորանը, Ազնավուրյանները տեղափոխվում են Կարդինալ Լըմուանի փողոց, ուր նրանց հայրը բացում է սրճարան Ռոնյոնի արվեստի դպրոցի դիմաց։ 1933 թվականին ծնողները որոշում են իրենց որդուն տանել այդ դպրոցը, քանի որ նա երազում էր դերասան դառնալ։ Ուսումնառության հենց առաջին տարում Շառլը առաջին անգամ բեմ է բարձրանում։

Նա իր համար բեմական անուն է ընտրում Ազնավուրը և սկզբնական շրջանում Պտի-Մոնդ անունը կրող փոքրիկ էստրադային բեմում հանդես է գալիս որպես պարող, ապա սկսում է մանկական դերեր կատարել Օդեոն, Մադլեն, Մարինի փարիզյան թատրոններում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ազնավուրյանները Փարիզի իրենց բնակարանում հրեաների և հայերի էին թաքցնում, այդ թվում` բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանին և նրա կնոջը՝ Մելինեին:

1941 թվականին Ազնավուրը հանդիպում է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին, որը «Մյուզիք-Հոլ» դպրոցի տնօրենն էր (որը հետագայում դարձավ Երգի ակումբ) և սկսվում է նրանց ընկերությունը, ինչից հետո Շառլը վերջնականապես որոշում է ընտրել երգարվեստը։ Պիեռի հետ նրանք ստեղծում են «Ռոշ և Ազնավուր» դուետը (1943-1950) և սկսում են ելույթներ ունենալ տարբեր համերգասրահներում։ 1944 թվականին նա գրում է իր առաջին «Ես խմել եմ» երգը, որը Ժորժ Ուլմերի կատարմամբ արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին։

Շառլի համար բեկումնային է լինում հայտնի ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի և իր կուռք Շառլ Տրենեի հետ հանդիպումը։ Էդիթը այս դուետին աշխատանքի է հրավիրում Նյու-Յորք, որտեղ նա մեկնում էր շրջագայությունների։ Ռոշ և Ազնավուր դուետը փորձում է հաջողության հասնել Քվեբեկում, այնուհետև՝ Մոնրեալում։ Չնայած նրան, որ Շառլն ու Պիեռը մեծ ճանաչում ունեին Կանադայում, Ազնավուրը մեկնում է Ֆրանսիա և Պիաֆի խորհրդով սկսում իր սոլո կարիերան, որը սկզբնական շրջանում հաջողությամբ չի պսակվում։

Նա սկսում է համագործակցել Ժիլբեր Բեկոյի հետ։ 1956 թվականին համերգներով հանդես է գալիս Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչը նրան մեծ ճանաչում և հաջողություն է բերում։

1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիա դահլիճում։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրում է ֆրանսիական մամուլը։

 

Մեկ տարի անց 1956-ին նա գրում է իր «Իմ կյանքի մասին» երգը, պատմելով իր հաջողության մասին։ 1960 թվականին՝ 36 տարեկան հասակում, նա գրում է "Je m’voyais déjà" երգը, որը նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Սրան հաջորդում եմ այլ ստեղծագործություններ՝ Tu t'laisses aller (1960), Les comédiens (1962), La Mamma (1963), Et pourtant (1963), For Me Formidable (1964), La Bohème (1965), Comme ils dissent (1972)…։ Ազնավուրը համաշխարհային հռչակ է ձեռք բերում 1963 թվականին՝ Նյու-Յորքի Քարնեգի հոլում տված համերգից հետո։ Նա համերգներով է հանդես եկել Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։

1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն ունեցավ Մեծ Բրիտանիայում, երբ նրա «Նա» երգը չորս շաբաթվա ընթացքում գլխավորում էր հիթ-շքերթը։ Հազարից ավելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Հեղինակել է 14 գրքեր, որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով ու դարձել բեսթսելլերներ։

Ազնավուրը հպարտանում էր իր հայկական ծագմամբ, մշտապես սատար էր կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը։ «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է։

Հայաստանի մշտական դեսպանն էր ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ:

2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

2010 թվականին նա ստանում է Victoires de la Musique մրցույթի գլխավոր մրցանակը։

2011 թվականին սկսվեց Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[40]։

2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Շառլ Ազնավուրի պատվո աստղը։

 Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբա'յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»:

Վիլյամ Սարոյասն

 

Մահ


Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին, իր՝ Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզ դարձավ, որ մահվան պատճառը թոքերի այտույցն է։

Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, որը նրան անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։

Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ։
- Էմանուել Մակրոն, Հոկտեմբերի 5, 2018 թ․

Հրաժեշտի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանց կանայք և Ամենայն հայոց կաթողիկոսը։

Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը։ Ազնավուրը թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում:

Մոմավառություն Ազնավուրի հիշատակին Ազնավուրի հրապարակում՝ 3 Հոկտեմբեր 2018 թվական

դիտվել է 147 անգամ
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ... Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է... 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 2... Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունե... Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց ... Խոշոր հրդեհ` Երևանի տներից մեկում․ հայտնաբերվ... Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել... Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է չշահագործվ... Երկրաշարժ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու... «Վրեժ նախկինից». Շակիրան ցնցող դեբյուտ է ունե... ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավուն... Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ... «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստա... Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, ... Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը ստորագրել են... Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչն... Հորդորում ենք արդար անհանգստություններն արտահ... «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախ... Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քա... Չնայած արգելքին՝ շատ քաղաքացիներ շարունակում ... Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել ... Իրազեկման ավտոերթ` Գյումրիում Անցյալ տարի Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն... Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների ... Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր... ՀՀ վարչապետը և Ծանրամարտի միջազգային ֆեդերացի... ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են... ՀԱՊԿ-ը ուզում էր Հայաստան գալ ոչ թե որպես դաշ... Նեթանյահուն անտեսել է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կոչ... Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հ... Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամա... ՀՀ Սահմանադրության հարցը ՀՀ ներքին հարցն է, ա... Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կ... Երգի պրեմիերա. Էրիկ Կարապետյան՝ «Երկուսիս համ... Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա եր... Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ և բազմ... Գևորգ Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբ... Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․... Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է ան... Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել ե... Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձա... Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իր... Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստ... Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կար... Փաշինյանն անդրադարձել է ռուսական հեռուստաալիք... Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանք... Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ ... Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջ... Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, ... Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստան... ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվների եկամուտների ... Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակա... 70–ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի իրացումը Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և ... Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակ... Սահմանազատումը տեղի է ունենում Խորհրդային միո... Սահմանային սյուները, որոնք տեղադրվում են Տավո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմա... Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության ... Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք ... Գորիսում մանկապարտեզից 240 տոննա ջուր են հեռա... Գլենդելում տեղի կունենա մեծ երթ ի աջակցությու... Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ... Շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին ինքը լինի արդար... Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլ... Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղե... Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործ... Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan