Սյունյաց եռօրյա բանակցությունները. բոլորը բանակցում են, իսկ ադրբեջանական զորքը տեղից չի շարժվում.Tert.am (տեսանյութ)
Արդեն երրորդ օրն է Սյունիքում իրավիճակը լարված է: Դա էլ հերիք չէ, կրակի վրա յուղ են լցնում Վարդենիսի լեռներում ծվարած ադրբեջանցիները:
Սյունիքում ու Վարդենիսում ադրբեջանական զորքերը հատել են ՀՀ պետական սահմանն ու խորացել երկրի սուվերեն տարածք, մոտավորապես 5 կիլոմետր:
Հենց առաջին ժամերից, դասական սցենարով, սկսեցին տարատեսակ շահարկումները, հերքումները, անփույթ ձևկերպումներն ու հետո այդ նույն հերքումների հաստատումները:
Դրանից, սակայն, իրավիճակն ավելի պակաս լարված չդարձավ: Փաշինյանն իրավիճակն անվանեց մերձճգնաժամային ու դիմեց ՀԱՊԿ-ին: Առավոտից Սյունիքում է նաև Տիգրան Ավինյանը։
Չնայած բոլոր բանակցություններին՝ իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ, ադրբեջանցիները դեռ շարունակում են գտնվել Սև լճի տարածքում ու այն պահել իրենց վերահսկողության տակ:
Իրադարձությունների մանրամասն խրոնոլոգիան՝ Tert.am-ի ռեպորտաժում: