Մուրադովը կշարունակի ծառայությունը ևս երկու ամիս, բայց Ավդեևը ևս կմնա. Նա արդեն ժամանել է Հայաստան
Մենք արդեն գրել էինք, որ ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի փոխարեն տարածաշրջան է ժամանում հարավային զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ Ավդեևը:
Ավդեևն արդեն ժամանել է: Սակայն Տարածաշրջանում լարվածության հետ կապված Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից այսօր հրահանգ է ստացվել, որի համաձայն երկու ամսով երկարաձգվում է Մուրադովի պաշտոնավարման ժամկետը: Կմնա նաև Ավդեևը: Երկու բարձրաստիճան ռուս զինվորականները կփորձեն մասնակցել սահմանային կոնֆլիկտները հարթելուն:
Նշենք, որ Մուրադովի մնալու մասին խոսել է նաև ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը:
«Իմ տեղեկություններով, գեներալ Մուրադովը կմնա Ղարաբաղի ռուսական խաղաղապահների հրամանատար եւս երկու ամիս»:- Իր տելեգրամյան ալիքում գրել էր ռազմական թղթակիցը:
«Վերջին օրերին Հայաստանն ու Ադրբեջանը խնդրել է Ռուսաստանին, որպեսզի չփոխեն նրան, թեեւ գործերի հանձնումը եւ պաշտոնի հանձնումը արդեն սկսվել է: Նույնիսկ փոխարինողն է եղել` Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը: Այս անհանգիստ օրերին, ամենայն հավանականությամբ որոշել են թողնել գեներալին, ով ունի անվերապահ հեղինակություն, ով ամբողջովին խորամուխ է եղել իրավիճակի և առանձնահատկությունների մեջ: Երկարաձգվել է Ռուստամ Ուսմանովիչի գործուղումը»,- գրել է Կոցը: