Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միասին ժամանեցին ՀՀ ԱԳՆ: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը:
Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը մեկնարկել է:
Նշենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով:
Այսօր նախատեսված է նրա հանդիպումը նաև Նիկոլ Փաշինյանի հետ:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում: