Իսրայելցի զինվորականը 16-ամյա պաղեստինցու է գնդակահարել
Իսրայելում՝ Հորդանան գետի արեւմտյան ափին, 16-ամյա պաղեստինցի է գնդակահարվել: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը՝ վկայակոչելով «Կարմիր կիսալուսնի» հաղորդագրությունը, գրում է Известия-ն:
Նույն օրը՝ մայիսի 5-ին, Times of Israel-ը, վկայակոչելով իսրայելական ոստիկանության և «Կարմիր կիսալուսնի» տվյալները, հայտնել է, որ 10 պաղեստինցիներ վիրավորվել են Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում, իսկ երկուսը ձերբակալվել են: Պարզաբանվում է, որ 10 տուժածներից երեքը հոսպիտալացվել են:
Երեքշաբթի հայտնի դարձավ, որ իսրայելցի զինվորների հետ բախումների հետևանքով 10 պաղեստինցի վիրավորվել է Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ շրջանում:
Ըստ Maan-ի տրամադրած տեղեկատվության, զինված ուժերի և պաղեստինցիների միջև Շեյխ Ջարրահ շրջանում բախումների պատճառը զինվորականների կողմից տների առջև գործադուլի կանխումն էր, որտեղից դատարանը որոշել էր վտարել 28 ընտանիքի և այդ տները տրամադրել վերաբնակեցված անձանց: