Զելենսկին ասել է` որն է համարում Պուտինի հետ հանդիպման համար կատարյալ վայր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանը կատարյալ վայր է համարում ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին Զելենսկին հայտնել է իտալական La Repubblica-ի հետ զրույցում:
Զելենսկին մտադիր է ՌԴ նախագահի հետ քննարկել Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորումը:
«Դա կարող էր հանդիպման համար բոլոր տեսանկյուններից օպտիմալ վայր լինել: Վատիկանն իսկապես կատարյալ վայր է խաղաղության մասին երկխոսության համար»,- նշել է Զելենսկին:
Նրա խոսքով` Սուրբ աթոռը համաշխարհային բարոյական հեղինակություն է վայելում և միջնորդի դեր է կատարում, քանի որ անաչառ է:
«Հռոմի պապն իր կոչումով խաղաղության մարգարեն է»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
Վերջինս այլ մանրամասներ չի հայտնել Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին: