Բրազիլիայում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակմանավելի քան 79 հազար դեպք
Բրազիլիայում անցած 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 79 719-ով: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ այսպիսով կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14 122 795-ի: Ինչպես հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից՝ Բրազիլիայում Covid-19-ի հետևանքով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 381 475 է:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է, որ 1 օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 482 հազար դեպք:
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 229 դեպք: Կազմակերպության տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 142 238 073 դեպք:
Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Covid-19-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 3 032 124-ի: