Հունիսին Նյու Յորքում կբացվի «Հարի Փոթեր»-ի թեմատիկ խանութը
Հունիսի 3-ից «Հարի Փոթեր» ֆիլմաշարի երկրպագուները կկարողանան այցելել Նյու Յորքի կենտրոնում գտնվող «Հարի Փոթեր» պաշտոնական խանութ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Աղբյուրը նկատում է, որ «Հարի Փոթեր Նյու Յորք»-ը մանկահասակ հրաշագործի երկրպագուներին կհրավիրի «Կախարդների աշխարհը» նորովի բացահայտելու»:
Երեքհարկանի խանութը մեկ հարկի տակ է հավաքել Հարի Փոթերի և «Ֆանտաստիկ գազանների» վերաբերյալ թեմատիկ արտադրանքի ամենամեծ հավաքածուն: «Հարի Փոթեր Նյու Յորք»-ում ներկայացված կլինի 15 տարբեր թեմատիկ ոլորտ։
Բացի այդ այցելուները խանութում կգտնեն «կախարդված բանալիներ», որոնք բացահայտում են ֆիլմի կուլիսներում տեղի ունեցած բացառիկ փաստեր և տեսանյութեր։
Ինչ վերաբերում է գնումներին, ապա խանութն առաջարկում է հսկայական քանակությամբ եզակի ապրանքներ։
Հիմնական հավաքածուից բացի երկրպագուները կկարողանան ընտրություն կատարել մի շարք բրենդային իրերի միջև, ներառյալ Spirit Jerseys, Loungefly պայուսակները, ինչպես նաև Pottery Barn Teen ապրանքանիշի իրերը: