Էլ ինչպես կազմաքանդել բանակը. Պետք է կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը
Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք: Այս մասին երեկ՝ ապրիլի 17-ին, Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն: Մեր բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ բանակ»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով` բանակում ծառայողները բարձր աշխատավարձ ստանան և միայն իրենց գործով զբաղվեն: