Մանրամասներ 54 համարի երթուղայինում տեղի ունեցած՝ մահվան ելքով դանակահարության մասին
Երևանում՝ 54 համարի երթուղայինում այսօր՝ ապրիլի 14-ին տեղի ունեցած սպանության քննության շրջանակում քննչական կոմիտեն պարզել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից, նշելով, որ կասկածյալը Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ․։
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ժամը 10:10-ի սահմանում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան: Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկվում են միջացռումներ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է;