Պաշտոնական կեղծիքի հատկանիշներով Ջերմուկի քաղաքապետին առնչվող քրեական գործ կա հարուցված. ՔԿ
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Վարդանյանին առնչվող քրեական գործ կա հարուցված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«Ջերմուկի քաղաքապետի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական կեղծիք կատարելը: