Իրանի արտգործնախարարն Իսրայելին մեղադրել է Նաթանզի օբյեկտում տեղի ունեցած միջադեպին մասնակցության մեջ
Իսրայելը մասնակից էր կիրակի տեղի ունեցած միջուկային վթարին Նաթանզում, որի նպատակն էր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների խափանումը: Այս մասին երկուշաբթի ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հայտնում է IRNA-ն:
«Իսրայելցի քաղաքական գործիչները եւ զինվորականներն անկեղծորեն ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել եւ վերացնել անարդար պատժամիջոցները Թեհրանի դեմ, եւ այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին»,- ասել է նա՝ պատասխանելով Նաթանզի միջադեպի վերաբերյալ հարցին:
Դիվանագետը հավելել է, որ Իսրայելին պատասխանը կլինի Իրանի էլ ավելի մեծ առաջընթացը միջուկային ոլորտում:
Զարիֆը հավելել է, որ վերնախավն ու ժողովուրդը պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն Իսրայելի իշխանությունների խորամանկ ծուղակը: