Շուրջ 300 սենյակ. Տոկիոյում կորանավիրուսով վարակված օլիմպիականներին առանձին հյուրանոց կտրամադրվի
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում առանձին հյուրանոց են նախապատրաստում կայանալիք Օլիմպիական խաղերի՝ կորոնավիրուսի մեղմ ախտանիշներով մասնակիցների համար, գրում է ճապոնական Kyodo-ն:
Մասնավորապես, Օլիմպիական խաղերի կազմակերպիչները աշխատում են օլիմպիական քաղաքի մերձակա հյուրանոցում 300 սենյակ պատրաստելու ուղղությամբ: Սենյակները կտրամադրվեն այն մարզիկներին և անձնակազմի անդամներին, որոնք հիվանդության ախտանշաններ ունեն, բայց հոսպիտալացման կարիք չունեն:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ բոլոր մարզիկները 10 օր կարանտին կանցեն հյուրանոցում:
Բացի այդ, նախատեսվում է պատրաստել մինչև 30 հատուկ փոխադրամիջոց, որտեղ կապահովվի վարորդների պաշտպանությունը վարակից ՝ COVID-19-ով հիվանդ մարզիկներին հյուրանոց տեղափոխելու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիան մտադիր է զգալիորեն կրճատել Օլիմպիական խաղերի մասնակիցների թիվ»: Պաշտոնական հյուրերին, որոնք անմիջական կապ չունեն Օլիմպիական խաղերին մասնակցելու հետ, խորհուրդ է տրվում չայցելել Ճապոնիա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Օլիմպիական կրակի փոխանցումավազքը Ճապոնիայում մեկնարկել է մարտի 25-ին: Մոտ 10 000 վազորդներից առաջինը, որը մասնակցում է փոխանցումավազքին, 34-ամյա ֆուտբոլիստ Ազուսա Իվաշիմիզուն է: