ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Խաղաղ օվկիանոսի վրա ՄիԳ-31-ի կողմից ամերիկյան հետախուզական ինքնաթիռը «որսալու» տեսանյութը
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է ռուսական ՄիԳ-31 կործանիչը «որսում» և ուղեկցում ամերիկյան ՌՍ-135 հետախուզական ինքնաթիռին Խաղաղ օվկիանոսի ջրերի վրայով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ երկրի պաշտպանության ազգային վերահսկման կենտրոնը հայտնել էր Ռուսաստանի սահմանին մոտեցող օդային թիրախի հայտնաբերման մասին: Այն կասեցնելու համար երկինք էր բարձացվել ՄիԳ-31 կործանիչ:
«Օդային թիրախը բացահայտելու և Ռուսաստանի պետական սահմանի խախտումը կանխելու համար օդ է բարձրացվել Արևելյան ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ուժերին պատկանող ՄիԳ -31 կործանիչը», - ասված է ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնի հայտարարության մեջ:
Արտասահմանյան ռազմական ինքնաթիռի շրջադարձից հետո կործանիչի անձնակազմը վերադարձել է օդանավակայան:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռուսական կործանիչի թռիչքն իրականացվել է միջազգային կանոններին համապատասխան, սահմանախախտում չի արձանագրվել: