Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում մի քանի պայթյուն է տեղի ունեցել
Աֆղանստանում պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական Tolo News-ին։
Մի քանի պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի հյուսիսարևմտյան Հերաթ քաղաքում գտնվող գազի օբյեկտ տարածքում։
Տեղի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել։ Աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ։