Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին...

Ադրբեջանից և Հայաստանից որոշ անձինք վերադարձվել են, բայց այս գործընթացում ԿԽՄԿ-ն ներառված չի եղել՝ բացառությամբ դեպքի, երբ մեկ կին վերադարձավ Լիբանան. ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար

Լեռնային Ղարաբաղի պատերազմը տարածաշրջանում նոր խնդիրներ է դրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առջև։ Կազմակերպությունը ներգրավված է բազմաբնույթ աշխատանքներում՝ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքներից մինչև կողմերում գերեվարված անձանց այցելություն, նրանց ու ընտանիքների միջև կապի ապահովում և այլն: «Արմենպրես»-ն այս աշխատանքների մասին զրուցել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ:

-Հարգելի պարոն Ռիբո, 2020թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմը լուրջ խնդիրներ առաջադրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Ներկայացրեք, խնդրեմ, ձեր աշխատանքի գերակա ուղղությունները վերջին ամիսներին: Ի՞նչ աշխատանքներում է առաքելությունը հիմնականում ներգրավված:

-Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարածաշրջանում է 1992-ից սկսած, պատվիրակություններ ունենք Երևանում և Բաքվում, ինչպես նաև առաքելություն Լեռնային Ղարաբաղում: Եվ մինչև այսօր շարունակում ենք առանց դադարի գործել տարածաշրջանում: Անշուշտ, Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումը հանգեցրեց մեր արձագանքի, աշխատանքի ավելացմանը: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում արտակարգ արձագանք տվեցինք՝ աջակցելով հիվանդանոցային հնարավորությունների հարցում, օգնելով բնակչությանը սննդով և այլ անհրաժեշտ պարագաներով տեղական կառույցների միջոցով: Հայաստանում կենտրոնացանք հակամարտության սրացման հետևանքով տեղահանված շատ մարդկանց աջակցության հարցի ուղղությամբ, նաև աջակցում ենք առողջապահական հաստատությունների, կրթության հասանելիության հարցում: Հիմա արտակարգ իրավիճակն ավարտվել է, և Հայաստանում մենք հատկապես ուշադրություն ենք դարձնում սահմանամերձ համայնքներին՝ օգնելով այնտեղ ապրող քաղաքացիական բնակչությանը, որ բախվել է նոր իրավիճակի: Տարիներ շարունակ մենք աշխատում ենք Տավուշի մարզում, ներկայում ցանկանում ենք ծրագրեր զարգացնել նաև Սյունիքում, հնարավորության դեպքում՝ նաև Գեղարքունիքում և Վայոց Ձորում:

Մեր աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը օժանդակությունն է հյուրընկալող ընտանիքներին և տեղահանվածներին: Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ մենք օգնում ենք այդ հյուրընկալող ընտանիքներին հաղթահարել դժվարությունները՝ հյուրընկալելու ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին: Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ միասին փնտրում ենք նաև ճանապարհներ՝ աջակցելու տեղահանված անձանց երկրի տարբեր բնակավայրերում: Մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկն էլ կապված է անհայտ կորած համարվող անձանց խնդրի հետ: ԿԽՄԿ-ն ամենօրյա ռեժիմով մասնակցել է զոհվածների որոնողական աշխատանքներին, որ սկսվել է դեռևս 2020թ․ նոյեմբերին: Մենք ներկա ենք ոչ միայն որոնողական աշխատանքներին, այլ նաև տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում աճյունների նույնականացման գործին, որպեսզի նրանք վերադարձվեն ընտանիքներին: Մենք շատ կարևոր ենք համարում, որ ընտանիքները հնարավորություն ունենան ստանալ հարցի պատասխանը, թե որտեղ է իրենց հարազատը: Այս գործընթացը դեռ ավարտված չէ: Կարևոր ենք համարում աջակցել անհայտ կորած անձանց ընտանիքներին, անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցությամբ, հնարավորության դեպքում՝ նաև տնտեսական աջակցությամբ: Մենք հասկանում ենք, որ աճյունների նույնականացման հարցը կարևոր է նաև իրավական պարտավորությունների տեսանկյունից: Օրենսդրությամբ են կարգավորվում անհայտ կորած ճանաչվելու և այլ հարցերը: Եվ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ` բարելավելու իրավական դաշտը, որը կնպաստի, որ այդ ընտանիքներն օգտվեն մատուցվող բոլոր ծառայություններից ու աջակցությունից:

- Պատերազմից հետո Արցախում առկա են մի շարք հումանիտար խնդիրներ, սա արձանագրել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները: Հումանիտար ի՞նչ խնդիրներ են արձանագրել ԿԽՄԿ աշխատակիցները, և Կարմիր Խաչի կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվում այդ խնդիրների լուծման և տեղի բնակչության կյանքի պայմանների ապահովման ուղղությամբ:

-Նախ մենք պետք է հասկանանք, որ հակամարտության արդյունքում բոլոր կողմերն էլ տուժում են՝ հատկապես քաղաքացիական բնակչությունը: Կան մարդիկ, որոնք չեն կարող վերադառնալ հակամարտության գոտի: Սկզբնապես՝ Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման օրերին մենք կենտրոնացել էինք արտակարգ արձագանքի վրա: Եվ հիմա ավելի շատ կենտրոնանում ենք կայուն արձագանքի վրա՝ կենսապահովման, պարենային անվտանգության և այլ հարցերով: Մենք փնտրում ենք ձևեր՝ այնպես անելու, որ մարդիկ կարողանան վերսկսել կյանքը, որտեղ էլ լինեն:

-Պատերազմի ավարտից հետո տեսակցություններ եղե՞լ են գերիների հետ: ԿԽՄԿ աշխատակիցներն ինչ խնդիրներ են արձանագրել Ադրբեջանում հայ գերիներին տեսակցելիս, ի՞նչ պայմաններում են նրանք: Կարո՞ղ եք հրապարակել նրանց ընդհանուր թիվը՝ ըստ ձեր տրամադրության տակ առկա փաստերի:

- Մենք, անշուշտ, շատ ավելին ենք անում, քան կարող ենք հանրայնացնել: Դա շատ զգայուն թեմա է: Որպես սկզբունք՝ ԿԽՄԿ-ն այս թեմաներով խոսում է համապատասխան մարմինների հետ գաղտնապահ երկխոսության շրջանակներում: Կարող եմ ասել ձեզ, որ ԿԽՄԿ-ն տարածաշրջանում տասնամյակներ շարունակ այցելում է պահվող անձանց, և դա չի դադարել անել նաև հակամարտության վերջին սրացումից հետո: Մենք շարունակում ենք այցելել պահվող անձանց Ադրբեջանում՝ օգնելով նրանց և նրանց հարազատների միջև ընտանեկան լուրերի փոխանակմանը: Հիմա, իհարկե, շատ բան է ասվում նրանց թվի, պահման պայմանների մասին, սակայն, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ԿԽՄԿ-ն խոսի թվերի վերաբերյալ, քանի որ սա կոնֆիդենցիալ երկխոսության մասն է, որը մենք վարում ենք համապատասխան իշխանությունների հետ: Մենք այցելում ենք պահվող անձանց, գնահատում ենք պայմանները, նրանց հանդեպ վերաբերմունքը, համոզվում, որ նրանք կարող են շփվել իրենց ընտանիքների հետ: Մենք կապի հնարավորություն ենք ընձեռում՝ Կարմիր խաչի ուղերձի, զանգի կամ բանավոր հաղորդագրության միջոցով: Առհասարակ, ոչ միայն Հայաստանում, ընտանիքների համար, որոնք չգիտեն, թե որտեղ է իրենց հարազատը, ԿԽՄԿ-ի միջոցով լուր ստանալը, որում ասվում է, որ նրանք լավ են, ապրում են, անգնահատելի արժեք ունի:

-Ադրբեջանի նախագահը արդեն ոչ մեկ անգամ հայտարարում է, թե Ադրբեջանը վերադարձրել է բոլոր հայ գերիներին: Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանում պահվող մյուս հայերն այլ կարգավիճակ ունեն, մեղադրվում են հանցագործությունների մեջ: Ըստ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ ինչպիսի՞ կարգավիճակ ունեն Ադրբեջանում պահվող հայերը:

-Մենք չենք քննարկում պահվող անձանց կարգավիճակը հանրային հարթակում: Ադրբեջանն արտահայտում է իր տեսակետը, Հայաստանն՝ իրենը: Այս հարցի վերաբերյալ մեր տեսակետի մասին խոսում ենք իշխանությունների հետ երկկողմ զրույցների ընթացքում: Կարգավիճակի հարցը շատ զգայուն է և կարևոր, սա հիմնական հարցերից մեկն է` պահվող անձանց խնդրի հարցով աշխատելու մեր մանդատի շրջանակներում: Ադրբեջանից և Հայաստանից որոշակի թվով անձինք վերադարձվել են: Այս գործընթացում ԿԽՄԿ-ն ներառված չի եղել՝ բացառությամբ դեպքի, երբ վերջերս մեկ կին վերադարձավ Լիբանան: Դա կազմակերպվել է համապատասխան մակարդակում՝ Ռուսաստանի ներգրավմամբ:

Պահվող անձանց արտահանձնումից հետո ևս մենք նրանց այցելում ենք, որ գնահատենք իրավիճակը, նաև տեսնենք, թե ինչով կարող ենք աջակցել նրանց և նրանց ընտանիքներին:

- Մարտական գործողությունների տարածքներում զոհվածների դիերի մարմինների որոնման աշխատանքներ են իրականացվում: Ադրբեջանը երբեմն մի քանի օրով կամ շաբաթով անհայտ պատճառներով հետաձգում է որոնողական աշխատանքների իրականացումը՝ խոչընդոտելով դիերի հայտնաբերման գործընթացին: Արդյոք այս հանգամանքը հումանիտար պարտավորությունների խախտում չէ, այն դեպքում, երբ մասնագետները նշում են, որ որքան ուշ են հայտնաբերվում դիերը, այնքան դժվար է լինում դրանց նույնականացումը:

-Դուք միանգամայն ճիշտ եք․ որքան ուշ են հայտնաբերվում, այնքան դժվար է նույնականացումն անել: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ պայմաններում են այդ գործողություններն իրականացվում: Զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները սկսվել են անմիջապես հրադադարի հաստատումից հետո: Դրանք իրապես չեն դադարեցվում, թեև ճիշտ եք նշում, որ երբեմն դրանք կանգնեցվել են երկու կամ մի քանի օրով: Բայց պետք է հասկանալ պայմանները: Որոնողական աշխատանքներն իրականացվում են նախկին մարտական գործողությունների տարածքներում, որոնք լի են չպայթած զինամթերքով, այսպիսով, դրանք շատ վտանգավոր են: Կա նաև տեղեկատվության հարց՝ ո՞րտեղ փնտրել: Սկզբնական փուլում դա ավելի հեշտ էր, իսկ որքան ժամանակն անցնում է, ավելի ու ավելի է դժվարանում հայտնաբերելը: Հիմա երբեմն այդ գործընթացը հաջողություն չի ունենում, քանի որ թիմերը գնում են որոնելու, սակայն չեն կարողանում գտնել որևէ մասունք:

Մենք մեծ նշանակություն ենք տալիս նաև տեղեկատվության փոխանակման առումով հարատև համագործակցության հարցին՝ նաև ռուս խաղաղապահների մասնակցությամբ: Սա շատ պարզ է թվում, բայց պետք է հաշվի առնել դժվարությունները: Եվ ես լիովին հասկանում եմ բոլոր այն ընտանիքներին, որոնք նորության են սպասում: Այնուամենայնիվ, նման գործողությունն ընդամենը գնալ, փնտրել ու գտնել չէ: Այս գործընթացի հետաձգումները երբեմն կարող են կապված լինել լոգիստիկ պատճառների հետ, երբեմն եղանակային պայմանները թույլ չէին տալիս որոնողական աշխատանքներն իրականացնել ըստ նախատեսվածի: Այդ գործողություններին ԿԽՄԿ-ից ներկա են լինում մեր դատաբժշկական փորձագետները և այլ, օրինակ՝ ականազերծման մասնագետները: Նրանք որոնող թիմերին տրամադրում են խորհրդատվություն տեղում, թե ինչպես աշխատել՝ անվտանգության կանոնների պահպանմամբ ու աճյունների պատշաճ դուրսբերման առումով:

- Պատերազմի ընթացքում «Տելեգրամ»-ի ալիքներում տեղադրված բազմաթիվ տեսանյութերում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ստորացնում, մահապատժի ենթարկում և անմարդկային այլ գործողություններ իրականացնում բազմաթիվ հայ ռազմագերիների, այդ թվում ՝ զինծառայողների և խաղաղ բնակիչների նկատմամբ: Սա Ժնևի երրորդ կոնվենցիայի ակնհայտ խախտում է, որում մասնավորապես ասվում է, որ ռազմագերիների նկատմամբ մարդկային վերաբերմունք պետք է ցուցաբերել, ռազմագերիների նկատմամբ վրեժխնդրությունից դրդված միջոցներն արգելված են: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները վերաբերվեն ադրբեջանական զինուժի այս պահվածքին:

-Կցանկանայի թույլ տալ իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային հանրությանը որոշել, թե ինչ են ուզում անել դրա հետ կապված: Որպես ԿԽՄԿ՝ մենք հետևել ենք ռազմական գործողություններին, որոնք իրականացրել են կողմերը: Եվ անշուշտ, սա ևս հարցերից մեկն է, որ այս տարածաշրջանում մենք քննարկել ենք իշխանությունների հետ տարիներ շարունակ: Այս քննարկումները կշարունակենք կողմերի պատկան մարմինների հետ նաև վերջին սրացման կապակցությամբ: Եթե գիտեք, ԿԽՄԿ-ի դերերից մեկն է խթանել հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ: Քանի որ մենք նպաստում ենք միջազգային մարդասիրական իրավունքի իրացմանը ներպետական օրենքներում, մենք նաև նպաստում ենք արդարության սկզբունքներին: Այնուամենայնիվ, որպեսզի պահպանենք զգայուն միջավայրերում աշխատելու մեր՝ որպես անկախ ու անկողմնակալ մարդասիրական կազմակերպության կարողությունը, չենք ընդգրկվում արդարադատության գործընթացին: Դա մեր դերը չէ: Հակառակ դեպքում հետևանքն անմիջապես կլինի, և մենք մուտք չենք ունենա հակամարտությունից տուժող մարդկանց:

դիտվել է 161 անգամ
Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan