Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում է կիրառվել և նրա նկատմամբ վարույթը կարճվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց փաստաբան Մհեր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Նշենք, որ դատական կարգով բողոքարկվել էր Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգելու որոշումը, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից բավարարվել էր, ինչից հետո վարույթ իրականացնող մարմինը համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացնել: