Բրիտանացի բժիշկը երգում է ասթմայի բուժման նոր եղանակի մասին (տեսանյութ)
ԵվրոպաՄեծ Բրիտանիայից բժիշկ-թոքաբանը ձայնագրել է 90-ականների հայտնի հիթի՝ «Տիֆանիի նախաճաշը» երգի cover տարբերակը և անվանել այն «Նախաճաշ Գլենֆիլդում», ի պատիվ այն հիվանդանոցի, որտեղ նա աշխատում է:
Իր ստեղծագործության մեջ բժիշկը երգում է ասթմայի բուժման ցուցումները: Տեքստը նա գրել է իր կոլեգաների հետ միասին, առանց աշխատանքից կտրվելու: Բժշկի խղճուկ ընդմիջման ժամանակ կատարել են փորձը, իսկ ահա հերթափոխությունից հետո նկարահանել են տեսահոլովակը:
Ինտերնետում բժշկի տեսահոլովակը դիտվել է ավելի քան 50 հազար անգամ: Զարմանալի է, որ արդյունքը գերազանցել է բժիշկ-ակտիվիստի նույնիսկ ամենահամարձակ սպասումները: Հետագայում պարզ է դարձել, որ տեսահոլովակը համացանցում տեղադրելուց մեկ ամիս անց, բուժման խորհրդին, որը տրված է տեսահոլավակում, սկսել են հետևել բազմաթիվ հիվանդներ:
Ի դեպ, բժիշկը չի մտածում իր գործունեությանը վերջ դնելու համար: Նա արդեն աշխատում է իր երկրորդ տեսահոլովակի ուղղությամբ. Երգը կնվիրվի ինգալյատորի ճիշտ կիրառմանը: