Գիտնականները պաշտպանիչ դիմակ են մշակել, որը ոչնչացնում է կորոնավիրուսը
Ֆրանսիական BioSerenity ընկերության մասնագետները պաշտպանիչ դիմակ են մշակել, որը սպանում է կորոնավիրուսը, հայտնում է BFMTV-ն:
Ինչպես պատմել է ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ֆրուենը, այս դիմակը «վիրուսներն արգելափակելու» ունակություն ունի: Դիմակը բաղկացած է 4 շերտից, որոնցից մեկը հակաբակտերիալ եւ հակավիրուսային հատկություններ ունի: Դիմակը մեկանգամյա օգտագործման համար է, եւ խորհուրդ է տրվում այն կրել ոչ ավել, քան 4 ժամ:
Դիմակի գինը 1.49 եվրո է: Փետրվարի 16-ից այն վաճառվում է Ֆրանսիայում: Դրա մշակողները նախատեսում են նաեւ սերտիֆիկացնել դիմակի վիրաբուժական տարբերակը եւ ուղարկել այն բժշկական ոլորտի աշխատակիցներին: