Բորիս Ջոնսոնն ուզում է նիհարել
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստացող հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն պետք է նիհարել, հաղորդում է Reuters-ը:
«Երբ ես հիվանդանոցում էի, մեջս այնքան շատ ասեղներ կային, որ լիովին սովորել էի դրանց»,- ասել է Ջոնսոնը: Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել էր եւ երեք գիշեր անցկացրել վերակենդանացման բաժանմունքում, երբ անցյալ տարի հիվանդացել էր նոր կորոնավիրուսով:
«Պետք է ավելի շատ քաշ գցել՝ ես պետք է այդ ամենը գցեմ»,- ասել է նա: Ջոնսոնը բազմիցս խոսել է առավելագույն 112-ից կիլոգրամներ կորցնելու իր փորձերի մասին: Վերջին ամիսներին նրան նկատել են Լոնդոնի զբոսայգիներում անձնական մարզչի հետ պարապելիս:
Նա սիրում է իրեն անվանել «առողջ, ինչպես մսագործի շունը»: