Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 34-ի
Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի և վիրավորների թիվը զգալի ավելացել է: Այժմ հաղորդվում է առնվազն 34 զոհի և ավելի քան 600 վիրավորի մասին, գրում է france24.com-ը:
Հաղորդվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Սուլավեսի կղզու վրա:
Ավերվել է մոտ 60 շենք-շինություն, այդ թվում՝ նահանգապետի նստավայրը: Ստորգետնյա ցնցումների հետևանքով փլուզումներ էլ են եղել:
Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա է եղել: