Սայաթ Շիրինյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց. փաստաբան
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ եւ նրան դատարանի դահլիճից ազատ են արձակել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրինյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը»:
«Դատավոր Պապոյանի նախագահությամբ մանրամասն քննության առնվեց մեր բողոքը: Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` Գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, առաջնայինը հիմնավոր կասկածի բացակայությամբ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դադարեցրեք իրավական խայտառակությունները...»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է: