Ոստիկանները քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրելով և բերման ենթարկելով՝ Կառավարության մեքենաների ճանապարհը բացեցին
Քիչ առաջ Կառավարության մոտ՝ Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում, իրավիճակը կտրուկ լարվեց։ Ոստիկանները քաշքշելով ու հրելով փորձեցին բացել ճանապարհը, որպեսզի Կառավարության անդամների մեքենաներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մեքենան դուրս գա Կառավարության շենքից։ Քաղաքացիները դիմադրեցին, արդյունքում՝ մի քանիսը բերման ենթարկվեցին։
Կառավարության շարասյունը այս պահին դուրս է գալիս՝ քաշքշուկի եւ «Նիկոլ դավաճան» գոռացող բազմության միջով։