Լիբանանը պայմանագիր կստորագրի կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի մատակարարման մասին
Լիբանանը պայմանագիր կստորագրի COVID-19-ի դեմ Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի մատակարարման մասին եւ առաջին խմբաքանակը կստանա ութ շաբաթվա ընթացքում, հայտարարել է Առողջապահության նախարար Համադ Հասանը:
Չնայած արտարժույթի սուր պակասին երկրում` կառավարությունն ակնկալում է այս շաբաթ 18 մլն դոլարի գործարք կնքել Pfizer-BioNTech-ի պատվաստանյութի մատակարարման մասին: Այս մասին Reuters-ին հայտնել է Համադ Հասանը:
Պաշտոնյաներն ավելի վաղ հայտնել էին, որ Լիբանանը բանակցություններ է վարում պատվաստանյութի 1.5 միլիոն ներարկման ապահովման համար:
Լիբանանը միացել է նաեւ COVAX-ին` աղքատ երկրներին պատվաստանյութերի տրամադրման համաշխարհային սխեմային, որը գործում է ԱՀԿ-ի աջակցությամբ: