Եղեգնաձորից էն կողմ ոչ մեկդ չի եղել, որտեղ հարմար բլուր եք տեսել, սելֆի եք արել, եկել եք. Նարեկ Մանթաշյան
Նիկոլ Փաշինյանն առաջին պատերազմից փախել է, «Մարտի 1-ից» փախել է, երբ պատասխանատվության որոշակի պահ է հասունացել, նա փախել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Բնականաբար, փախնողի կողքը պիտի լինեին փախնողներ։ Հիմա երբ մարդիկ տեսնում են, որ իրենց հայրենիքը վաճառվել է, ըմբոստանում են, այդ մարդկանց ասում են՝ առաջնագիծը թողած, այստեղ նոր առաջնագիծ են բացել։ Իհարկե, այս պահին դուք մեզ համար հանդիսանում եք առաջնագիծ, որովհետեւ ինձ համար կապ չունի հայրենիքին թուրքի կողմից է վտանգ սպառնում, թե ներսից են հանձնում։ Եղեգնաձորից էն կողմ ոչ մեկդ չի եղել, որտեղ հարմար բլուր եք տեսել, սելֆի եք արել, եկել եք»,- ասաց նա։
Նարեկ Մանթաշյանը շեշտեց, որ հայ ազգը երբեք պատրաստակամ չի եղել ներելու դավաճանին. «Դուք սխալվել եք, ձեր սերունդների գնահատականը կտա պատմությունը, դուք դավաճանի խարանի առաջ եք կանգնել»։