Մի քանի ավտոմեքենաներով մարդիկ փնտրել են պատգամավոր Վարդան Աթաբեկյանի տունը
Armlur.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի` Պտղնիում գտնվող առանձնատան տարածքի մոտ մի քանի սև ավտոմեքենաներով տղաներ են գնացել։ Մեր տեղեկություններով, նրանք փնտրել են պատգամավորի տունը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի խոսքը պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի և Հայկ Սարգսյանի մասին է:
Հիշեցնենք որ ավելի վաղ պատգամավորը հայտնել էր խմբակցությունը լքելու որոշման մասին։