Բորիս Ջոնսոնը շնորհավորել է Ջո Բայդենին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հայտնում է Mirror-ը:
Ջոնսոնը նշել է, որ անհամբեր սպասում է «սերտ փոխգործակցությանը ընդհանուր առաջնահերթությունների շուրջ»:
«Շնորհավորում եմ Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, եւ Քամալա Հարիսին՝ պատմական նվաճման կապակցությամբ: ԱՄՆ-ը մեր ամենակարեւոր դաշնակիցն է, եւ ես անհամբեր սպասում եմ սերտ համատեղ աշխատանքին ընդհանուր առաջնահերթությունների շուրջ` սկսած կլիմայի փոփոխությունից մինչեւ առեւտուր եւ անվտանգություն»,- հայտարարել է Ջոնսոնը: