Եվրախորհրդարանը կսկսի սնունդ բաժանել կարիքավորներին
Բրյուսելում, Ստրասբուրգում և Լյուքսեմբուրգում` Եվրախորհրդարանի շենքերում, որը կորոնավիրուսի պատճառով նիստերն անցկացնում է տեսակապի միջոցով, կերակուրներ կպատրաստեն կարիքավոր մարդկանց համար: Այս մասին Twitter- ում հայտարարել է ԵԽ նախագահ Դավիդ Սասոլին:
«Մենք որոշել ենք վերականգնել համերաշխության ժեստերը մեզ ընդունող քաղաքներում: Նոյեմբերի 1-ից Բրյուսելում Եվրախորհրդարանի խոհանոցները, տեղական կազմակերպությունների հետ համաձայնեցնելով, օրական 500 ճաշ են պատրաստում կարիքավորների համար», – գրել է Սասոլին:
Ստրասբուրգում և Լյուքսեմբուրգում պատրաստվելու է 250-ական կերակուր: