Բուլղարիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Reuters-ը:
Ֆեյբուքյան իր էջում Բորիսովը հայտնել է, որ կմնա տանը բժիշկների խորհրդով բուժումն ստանալու համար:
Ուրբաթ Բորիսովը եւ եւս երեք նախարարներ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումից հետո: Շաբաթ երեկոյան Բորիսովը տեղափոխվել է կարանտին: