Բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 մլն դոլարն է նվիրաբերել Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին
Բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 մլն դոլարն է նվիրաբերել վարչապեի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանը։
««PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։ Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։
Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի»,- գրել է Հակոբյանը։