Ժամը 11:30-ի դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում
Ժամը 11:30-ի դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: