ՀՀ ՊՆ. Ադրբեջանը չի կատարում եւ չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները
Ադրբեջանը չի կատարում եւ չէր պատրաստվում կատարել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հոկտեմբերի 12-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամության մասին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավաստիացումները եւս մեկ կեղծիք են: Ինչ-որ պատճառով նրանք անընդհատ փորձում են ապակայունացնել իրավիճակը եւ ռազմական գործողություններ սանձազերծել:
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Մոսկվայում համաձայնություն ձեռք բերելուց հետո միակ բանը, որ արել է ադրբեջանական կողմը, հրետանու մի փոքր ավելի քիչ օգտագործելն է: