Քուվեյթի էմիրը թագաժառանգ արքայազն է ընտրել շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահին
Քուվեյթի էմիր շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը թագաժառանգ արքայազն է ընտրել շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով KUNA գործակալությանը:
80-ամյա ազգային գվարդիայի հրամանատարի տեղակալ եւ թագավորական պալատի գործերի նախարարի պաշտոնակատարի թեկնածությանն աջակցել է իշխող ընտանիքի մի քանի անդամ:
Շեյխ Մաշաալ ալ-Ահմեդ աս-Սաբահը ծնվել է 1940 թվականին: Քուվեյթի 91-ամյա Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը մահացել է սեպտեմբերի 29-ին: Հաջորդ օրը նշանակվել է նոր էմիրը՝ 83-ամյա Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը: