Արքայազն Հարին որեւէ դեր չի խաղա Չարլզ III-ի առաջիկա թագադրման ժամանակ
Զարմանալի չէ, որ արքայազն Հարիի սադրիչ հուշերը ավելի խորն են սեպ խրել նրա եւ թագավորական ընտանիքի միջեւ:
Թագավոր Չարլզ III-ը որոշել է, որ Հարին ոչ մի դեր չի խաղա իր առաջիկա թագադրման ժամանակ այն բանից հետո, երբ նա բացահայտել է ընտանեկան գաղտնիքները, հաստատում են թագավորական ինսայդերները:
«Ներկայիս պայմաններում Հարիի համար ոչ մի դեր չկա թագադրման ժամանակ»,- The Sunday Times-ին ասել է աղբյուրը:
Թագավորը լիովին բացառել է արքայազն Հարիին թագադրման սցենարից, ինչը նշանակում է, որ նա պարզապես հանդիսատես կլինի, եթե որոշի մասնակցել մայիսի 6-ին կայանալիք միջոցառմանը:
Չարլզ III-ը, խախտելով ավանդույթը, չի պահանջի, որ վեց թագավորական դուքսերը «հարգանքի տուրք մատուցելու» համար ծնկի գան իր առջեւ՝ նախքան թագին դիպչելը եւ միապետի աջ այտը համբուրելը, հայտնում է հրատարակությունը։ Միայն արքայազն Ուիլյամը դա կանի։
Աղբյուրները The Sunday Times-ին հայտնել են, որ եւ՛ Չարլզ III-ը, եւ՛ արքայազն Ուիլյամը շատ զայրացած են Հարիի «Պահեստազորայինը» հուշագրությունից հատվածների հրապարակումից հետո: