Մեծ Բրիտանիան 30%-ով կավելացնի ԱՀԿ-ին հատկացվող ֆինանսավորումը, 90 միլիոն դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար. ТАСС
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 30%-ով կավելացնի Առողջապհության համաշխարյային կազմակերպությանը տրվող ֆինասնավորումը՝ դրա համար առաջիկա 4 տարում հատկացնելով ավելի քան 430 միլիոն դրոլար:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ քայլի արդյունքում Մեծ Բրիտանիան Բիլ և Մելինդա Գեյթսթերի հիմնադրամից հետո կդառնա ԱՀԿ-ի 3-րդ ամենախոշոր հովանավորը, նաև այն պատճառով, որ 2021 հուլիսի 6-ին ԱՄՆ-ը մտադիր է լքել կազմակերպությունը:
Լոնդոնում կարծում են, որ հատկացվելիք միջոցները կօգնեն կազմակերպությունը բարեփոխելու հարցում, որպիսի այն գալիք մարտահրավերին որքան հնարավոր է արագ արձագանքի: Բացի այդ, մտադրություն կա նախաձեռնելու «կորոնավիրուսի առաջացման հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրություն:
Մեծ Բրիտանիան նաև 90 միլիոն դոլար կհատկացնի բնակչության համար մոտ 27 միլիոն չափաբաժին հակակորոնավիրուսային պատվաստանյութ ձեռք բերելու համար միջազգային «COVAX» մեխանիզմի միջոցով: Եվս 636 միլիոն դոլար կհատկացվի «COVAX AMC» մեխանիզմի ստեղծման համար, որը թույլ կտա պատվաստանյութ ձեռք բերել աշխարհի ամենաաղքատ 92 երկրի համար: