Դոհայում մեկնարկել են «Թալիբանի» եւ Աֆղանստանի կառավարության առաջին ուղիղ բանակցությունները
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել են «Թալիբանի» եւ Աֆղանստանի կառավարության առաջին ուղիղ բանակցությունները, հաղորդում է BBC-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով կմասնակցի բանակցությունների բացման արարողությանը, այդ իրադարձությունը պատմական է անվանել:
Բանակցությունները պետք է սկսվեին փետրվարին, սակայն ձերբակալվածների փոխանակման հետ կապված կողմերի անհամաձայնությունը դադարեցրել էր բանակցային գործընթացը:
Աֆղանստանի պատվիրակության առաջնորդ Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է, որ իրենց ցանկանում են «արդար եւ արժանի խաղաղ համաձայնագիր» կնքել: