Ռուսական Սու-27-ը Սև ծովի վրա ամերիկյան ինքնաթիռ է հայտնաբերել
Սու-27 կործանիչը բարձրացել է Սև ծովի վրա` ամերիկյան հետախուզական ինքնաթիռի դեմն առնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը:
Նշվում է, որ Ռուսաստանի օդային տարածքի կառավարման օբյեկտները հայտնաբերել են պետական սահմանին մոտեցող օբյեկտ:
«Սու-27 կործանիչն օդ է բարձրացվել, որի անձնակազմն այն դասել է որպես ԱՄՆ ռազմավարական հետախուզական ինքնաթիռ RC-135 և ուղեկցել Սև ծովի վրայով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այս ամռանը մասնագետները մի քանի անգամ արդեն նկատել են օտարերկրյա ինքնաթիռներ Ռուսաստանի տարածքների մոտակայքում: