Բելառուսի մայրաքաղաք Մինսկում առևանգել են ընդդիմության ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովային
Բելառուսի Կոորդինացիոն Խորհրդի ներկայացուցիչներից Մարիա Կոլեսնիկովային առևանգել են Մինսկի կենտրոնում: Անհայտ անձինք կնոջը նստեցրել են ավտոբուս, որի վրա գրված է եղել՝ <<Связь>> և ուղևորվել անհայտ ուղղությամբ, այս մասին հաղորդում է Life.ru կայքը:
Ինչպես հաղորդում են գործակալությունից, ըննդիմության ներկայացուցչի հեռախոսահամարը հասանելի է, բայց վերջինս չի պատասխանում զանգերին: Պարզել կնոջ գտնվելու վայրը փորձել է Կոորդինացիոն Խորհրդի մամլո քարտուղար Անտոն Ռոդնենկովը, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի է այժմ:
Այս լուրը ճշտում է Մինսկի ոստիկանությունը: